a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածն արդեն իրականություն է

Աուդիովիզուալ գիդ

«Yerevanmuseums» բազմալեզու հավելվածի շնորհիվ արդեն հնարավոր է ճամփորդել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող երեք թանգարաններում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի: Դրա համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել սմարթֆոններում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասրակայնության հետ կապերի բաժինը։

-Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման առիթով մենք որոշեցինք մատուցել լավագույն նվերը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մեր թանգարանների տեղեկատվական նյութն այսուհետ 10 լեզուներով հասանելի է Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և ոչ միայն: Թանգարանային գործում սա քայլ առաջ է. ոչ միայն աուդիովիզուալ վիրտուալ թարգմանիչ է, այլև մշտական կապ՝ երբևէ թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ։ Որովետև բջջային հավելվածը՝ մնալով այցելուի հեռախոսի մեջ, նրան նոր տեղեկություններ կհաղորդի թանգարանի մասին,-նշել է նախարար Արմեն Ամիրյանը։

Այս նախագիծն իրականանում է Չինաստանի դեսպանության օժանդակությամբ, որի վրա ծախսվել է 25 հազար դոլար։

Ի դեպ, նշենք՝ «Աուդիովիզուալ գիդի» մեկնարկը՝ տրվեց Փարաջանովի թանգարանից։

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը:Ծրագրային հավելվածը մինչև տարեվերջ կներդրվի նաև Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Ժողստեղծագործության թանգարաններում։

«Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիրը 2016թ. նոյեմբերին ստորագրվել է մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0