a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/12/2014

Բանկոմատի գյուտարարը հայ է․ Լյութեր Սիմջյանի գյուտերը

1489_cover-600x450

Բանկոմատ սարքը 20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում և փոխեց նաև դրամի և ծառայությունների մասին մոտեցումները: Retail Banking Research հետազոտական ընկերությունը որոշ ժամանակ առաջ տեղեկություններ էր տարածել, թե այդ սարքի հեղինակը հայ է. հայտնում է Forbes-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը պատկանում է ամերիկացի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին: Իսկ ո՞վ էր այդ խորհրդավոր մարդը: Նշենք, որ Սիմջյանը բազմաթիվ գյուտերի հեղինակ է` ինքնակենտրոնացնող տեսախցիկ, ինքնաթիռի թռիչքը մոդելավորող սարք, փոստային ծախքերի հաշվիչ և այլն: Հայազգի Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թ. հունվարի 28-ին Թուրքիայի Այնթափ (ներկայումս՝ Գազիանթեփ) բնակավայրում: Նա միշտ հակում է ունեցել մեխանիկական և էլեկտրոնային սարքերի նկատմամբ, ինչի արդյունքում հետագայում կատարել է բազմաթիվ նորարարություններ և գյուտեր` բժշկության, լուսանկարչության, օդագնացության, բանկային և այլ ոլորտներում:

Մանրամասները՝ Armlur.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0