a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այվազովսկու կտավը Christie’s աճուրդի գլխավոր նմուշ

American Shipping off the Rock of Gibraltar (1873), oil on canvas, 70 x 58.5 cm

Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (Այվազյան) կտավները արդեն երկու դար է, ինչ հիացնում են արվեստի սիրահարներին: Տարբեր ժամանակներում նրա կտավները ձեռք բերել ցանկացել են նշանավոր մարդիկ, հայտնի թանգարաններ:

Նրա  «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը հունիսի 1-ից նոր “բնակավայր” կունենա : Լոնդոնում այդ օրը կայացող Christie’s աճուրդի տան «ռուսական» վաճառքի գլխավոր նմուշը,ինչպես  գրում է РИА Новости-ն, մեծ հետաքրքրություն է առաջացրել լայն հասարակության շրջանում: Ավելին, այս աշխատանքն առաջին անգամ նույն աճուրդում  վաճառվել է 2.7 մլն ֆունտ ստերլինգով՝ 2007-ին՝ սահմանելով գնային ռեկորդ, որը պահպանվել է 5 տարի: Այս պահին կտավի  նախնական արժեքը գնահատվում է  2-2.5 մլն ֆունտ ստերլինգ:

Համեմատության համար նշենք, որ աճուրդի մյուս երկու գլխավոր նմուշները՝    Նիկոլայ Ռերիխի 2  կտավները, գնահատվում են միասին առավելագույնը 1.4 մլն ֆունտ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0