a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս`արվեստի ոլորտի մասնագետների համար

Արվեստի_ապահովագրություն_դաս

Մայիսի 13-ին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, կիրականացնի «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին կմասնակցեն թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն՝ Արևշատ Մելիքսեթյանը։ Ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարպետաց դասի նպատակն է ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունը և կարևորությունը։ Վարպետաց դասը կանցկացնեն միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0