a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցադրությունը

11010552_10153083615949563_3937307964260199483_n

2015 թվականի հունիսի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի նյույորքաբնակ ճանաչված հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցադրությունը, որի շրջանակներում կներկայացվեն նրա վերջին շրջանի գեղանկարները:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է 1976 թ.-ին Երևանում: Դեռևս մանուկ հասակում նրան գրավել են գեղանկարչությունը և գծանկարչությունը: Արդեն 5 տարեկանում երևում էր նրա յուրօրինակ ընդունակությունները նկարչության ոլորտում: 1993-1999 թթ.-ին Տիգրանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում: Նրա տաղանդն առաջին անգամ նկատել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը, ով Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և մանկական ստեղծագործության թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Հենց նա է Երևանում կազմակերպել Տիգրանի առաջին գեղարվեստական ցուցահանդեսը:

Շվեյցարիայում ուսումը շարունակելուց հետո Ձիթողցյանը մեկնել է ԱՄՆ։

Հայ արվեստագետի աշխատանքները տարածված են ամբողջ աշխարհում: Նա բազմիցս իր նկարները ներկայացրել է հայրենիքում, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Որոշ նկարներ համալրել են ժամանակակից արվեստի թանգարանների հավաքածուները, իսկ մյուսները պարզապես զարդարել են մասնավոր հավաքածուները:

TigranTsitoghdzyan12

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0