a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գեղանկարիչ Արա Հովսեփյանի աշխատանքները կհամալրեն գրողների տուն-թանգարանների հիմնական ցուցադրությունները

Ցուցադրություն

Ս. թ. հունիսի 16-ին, ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ, «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի  գրաֆիկական աշխատանքների (հայ գրողների տասնհինգ դիմանկար) նվիրատվությունը թանգարանին: ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայության տեղեկության համաձայն՝ գեղանկարչի աշխատանքներից չորսը կհամալրեն գրականության և արվեստի թանգարանի համապատասխան մասնաճյուղերի` Պերճ Պռոշյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանների հիմնական ցուցադրու­թյունները, մի քանիսն ի պահ կտրվեն Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի և գրողների այլ տուն-թանգարաններին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0