a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/05/2015

«Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ նույն վայրում

Culture.AM Isabekyan

Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (2000 թ-ից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)՝ ղեկավարելով ստեղծագործական արվեստանոցներից մեկը: Այդ տարիներին նա շատերին է կրթել, նպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը: Այսօր Իսաբեկյանի ու նրա ուսանողներից շատ շատերի ստեղծագործությունները ցուցադրվում են կողք կողքի:

Մայիսի 16-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում բացվելու է ցուցահանդես՝ «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» խորագրով:

Panorama.am-ի փոխանցմամբ  ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանն ասաց, որ ներկայացվելու է վարպետի 14 աշակերտի 24 ստեղծագործություն՝ Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան, Արամ Իսաբեկյան, Սարգիս Մուրադյան, Ռուբեն Հովնաթանյան և ուրիշներ:

«Դիմել եմ աշակերտներին՝ ստեղծագործություններ տրամադրելու համար, մեծ սիրով համաձայնվել են»,- ասաց Ի. Իսաբեկյանը:

Նա նշեց, որ նույն խորագրով ցուցահանդես կլինի նաև նոյեմբերին. «Վստահ եմ, որ մայիսի 16-ին բացվող ցուցահանդեսի ժամանակ լինելու են նկարիչներ, ովքեր ասելու են, որ իրենք էլ են եղել Իսաբեկյանի աշակերտները: Դրա համար ուզում եմ շարունակական լինի»:

Ցուցասրահի տնօրենի խոսքով, ցուցահանդեսների նման շարք կազմակերպելու հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Էդուարդ Իսաբեկյանի մեծությունը, վարպետությունը, մանկավարժի ձիրքը, ով կարողացել է այդպիսի աշակերտներ ունենալ:

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0