a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Իմ գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է. Նազիկ Ասլանյանի` «Եղիցի լույս» ցուցահանդեսը՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

the-pink-flower-nazik-aslanyan

Tert.am-ի փոխանցմամբ երեկ տեղի է ունեցել գեղանկարիչ Նազիկ Ասլանյանի` «Եղիցի լույս»  խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նկարների հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսում ներկայացված է ծաղիկների շարքը, և իր գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է:
«Լույսը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, իր ամբողջ էությամբ, ամբողջ փիլիսոփայությամբ իմ արվեստի հիմքն է: Լույսը պայքար է չարիքի դեմ, ցեղասպանության, խավարի, հոգու և մտքի մթության»,-ասաց նա և նշեց, որ իրեն առաջնորդող գաղափարներն են՝ գեղեցիկը, հոգու և մտքի մաքրությունը: Նա նկատեց, որ իր ցանկացած կտավ  իր մեջ լույս է պարունակում:
Նազիկ Ասլանյանն ասաց, որ սա այս տարվա իր առաջին ցուցահանդեսն է, իսկ աշնանը կլինի ևս մեկ ցուցահանդես, և թեև այս անգամ ներկայացված է միայն ծաղիկների շարքը, սակայն եղել է նաև «Ծառերի շարքը»,  «Ռեալիզմի» շարքը ցուցահանադեսները:
Ցուցահանդեսի այցելու, արվեստասեր Ռուբեն Ավետիսյանը նկատեց, որ այս նկարներում  շատ հետաքրքիր գույների խաղ կա:

Գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի մայրը՝ հրապարակախոս, արվեստաբան Կարինե Հակոբյանը նշեց, որ սա Նազիկի յոթերորդ անհատական ցուցահանդեսն է: «Ամեն անգամ ես տարբերություն եմ տեսնում: Այստեղ ցուցադրված նկարները վերջին հինգ տարիների նկարներն են: Նա կարծես այս գույնով, այս լույսով, վառ վրձնահարվածներով պատասխան է տալիս հենց Ցեղասպանությանը»,-ասաց նա և նշեց, որ Նազիկը  շատ անկեղծ ու համարձակ, իր ասելիքը ունեցող,  գույնի ուժգին զգացողությամբ գեղանկարիչ է:

Մանրամասները՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0