a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

«Ինձ ճանաչում են, առաջարկի դեպքում՝ սիրով»

Gevorg-Kasabyan

Մինիմալիզմի ներկայացուցիչ, քանդակագործ Գեւորգ Ջորջ Կասաբյանը չի հրաժարվի իր գործերը Հայաստանում տեղադրելու առաջարկից Աբստրակտ մինիմալիզմի հետեւորդ, քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանը (լուսանկարում), չնայած հասուն տղամարդ է, սակայն իրեն ներշնչել է, թե դեռ 23 տարեկան է` նկատի ունենալով իր անսպառ էներգիան: Ծնունդով Հալեպից՝ Կանադա տեղափոխված երիտասարդն այնտեղ 30 տարեկանում է ստացել մասնագիտական կրթություն: Աշխատանքների առաջին ցուցադրությունը Կանադայում իրականացրել է 1973թ., իսկ Հայաստանում՝ 2004թ.: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը պատմեց, որ Կանադայում ապրող ընտանիքից կտրվել եւ մեկ տարի է, ինչ հաստատվել է հայրենիքում: Ջորջ Կասաբյանի հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ մշակութային մասնագիտություններից առաջ նա երկու մասնագիտություն էլ է ստացել. ավիամեխանիկ-ինժեներ եւ համակարգչային ցանցերի ադմինիստրատոր: Նա հավաստիացնում է նաեւ, որ ինքն արդեն 41 տարի ոչ միայն իր արվեստում է մինիմալիստ, ինչը ենթադրում է աշխատանքների նվազագույն չափեր, գույներ, գծեր, այլեւ կյանքում, նրա խոսքերով՝ մինիմում արտահայտչամիջոցներով հասնում է առավելագույնի: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ողջ կյանքում հորից 1 դրամ անգամ չի խնդրել, ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել, հետո արդեն հիմնել է բիզնես ու 18 տարի Կանադայում ղեկավարել է պլաստմասսե արտադրական սարքավորումներ թողարկող ֆիրմա: Մեր զրուցակիցը նշում էր, որ 1989թ. Հայաստան այցելած առաջին բիզնեսմեններից էր, որ հրավիրվել էր թեթեւ արդյունաբերության ոլորտում համագործակցելու նպատակով: Հիշելով այդ տարիները, նա առանց մանրամասնելու ասաց. «Ախր, ոչ մի բան չկար, ամեն ինչ մռայլ գույների մեջ էր, մարդիկ էլ սեւ զգեստներից բացի, ոչինչ չէին հագնում… »: 2004թ. պարոն Կասաբյանը հայրենիքում հիմնել է գիտական կենտրոն, որը 2 տարի զբաղվել է արեւային էներգիայի մարտկոցների վրա ալմաստանման նստեցումներով: Տղան Կանադայում մասնագիտացել է ռոբոտաշինության, իսկ դուստրը՝ կոսմետոլոգիայի ոլորտում, տիկինն էլ հոգեբան է:

Մանրամասները՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0