a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համահայկական նկարչական մրցույթ 2015

Culture.AM Painting

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է 8-րդ Համահայկական Նկարչական մրցույթը։
Մրցույթն այս տարի անցկացվում է մեկ ընդհանուր՝ «Տոհմածառ» թեմայի ներքո, որը կրում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և արտահայտում է բնության և մարդու անբաժան կապը: Մրցույթը հնարավորություն է տալիս հայ երեխաներին անդրադառնալու իրենց արմատներին, իմաստավորելու անցյալը և յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացանք «Համահայկական նկարչական մրցույթ 2015» -ի ֆեյսբուքյան էջից:
Մրցույթի թեմաներն են՝ 5-17 տարեկան երեխաների համար՝ «Տոհմածառ», 18- 32 տարեկան երիտասարդ նկարիչների համար՝ «Բնություն և մարդ. քարանձավից մինչև քաղաք»:  Հայտերն ընդունվում են մինչև  հունիսի 1-ը:
Մրցույթի ժյուրիի կողմից հաղթողներ կընտրվեն երեք տարիքային խմբերում՝ 5-8, 9-12, 13-16, ովքեր կստանան հատուկ մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, դյուրակիր համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ որպես ինքնատիպ ուղերձ հանրության լայն շերտերին: Մրցույթը կամփոփվի օգոստոս ամսին:
Մրցույթը «Արևորդի» ընդարձակ կրթական նախագծի մի մաս է՝ ստեղծագործական այլընտրանքային բաց հարթակ Հայաստանում և Սփյուռքում բնակվող 5-16 տարեկան երեխաների և պատանիների համար, որտեղ հայ երեխաները պատկերում են բնությանն ու շրջակա միջավայրին առնչվող իրենց մտքերը, հույզերը, զգացումներն ու մտահոգությունները: 
Ինչպես տեղեկացնում է panorama.am-ը, ութ տարիների ընթացքում մրցույթին մասնակցել են Հայաստանում և արտերկրում բնակվող ավելի քան 30,000 հայ երեխաներ և պատանիներ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0