a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
19/03/2015

Հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` Լիբանանում

Culture.am Yntrani

Այս տարի հեբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար: Համալսարանի 60 ամյակին նվիրված միջոցառումների շարքում, առանձնահատուկ տեղ է գրավում մշակութայինը:
Այդ է պատճառը որ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը դիմել է միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին և խնդրել կազմակերպել հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում: «Բարձր Արվեստ» կենտրոնը, հաշվի առնելով, որ Հայկազյան համալսարանը, ներկայումս լինելով սփյուռքում գործող հայկական միակ համալսարանը, հսկայական դեր ու նշանակությունի ունի, սիրով համաձայնել է:
Երկկողմ համաձայնության շնորհիվ մարտի 19-25-ը Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի կունենա հայկական արվեստի ցուցահանդես: Այն լինելու է «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսը: Ցուցհանդեսին ներկայացվելու է հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` թվով 40 հեղինակի գործ:

 

Ավելին՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0