a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին

default

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում է  նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման և զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ և բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ և առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0