a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է նկարիչ Հենրի Գարուկյանը

garukyan.thumb

65 տարեկանում նախօրիեն կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը:

Հենրի  Գարուկյանը ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 27, Վանաձորում: 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո և մարդու փիլիսոփայական կապը, կնոջ կերպարի խորհրդավորությունը, ժամանակն ու տիեզերքը, մարդու հավերժական կռիվը: Առավել հայտնի են «Աստիճաններ» և «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր և թագուհի» և մի շարք այլ կտավներ: 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների:

Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում (1975թ., 1984թ.), Լոս Անջելեսում (1990թ.): Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին և այլն):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0