a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/04/2015

Պատմության «զուլում» էջերին անդրադարձել է նաև Զուլումի որդին

Culture.AM Chaos

Առավոտ-ի փոխանցմամբ հրատարակվել է գեղանկարիչներ՝ հայր ու որդի Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների ալբոմը (13 գեղանկար)՝ Ցեղասպանության թեմաներով (լուսանկարում): «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ճանաչված արվեստագետները նշեցին, որ գաղափարն առաջացել է դեռեւս 2006թ., երբ Զուլում Գրիգորյանը իր ծննդյան 75-ամյակի առիթով իր արվեստանոց-ցուցասրահում ներկայացրեց ցեղասպանության թեմաներով գեղանկարները: Մուշեղ Գրիգորյանը հայտնեց, թե քչերին է հայտնի, որ հայրը 1955թ. Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելու տարիներին ձեռնամուխ է եղել եղեռնի թեմայի նկարչական պատկերմանը, որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Մղձավանջային օրեր» կոմպոզիցիոն կտավը: Ասաց նաեւ, թե եղեռնի թեման հոր կենսագրությունն է ու մանրամասնեց. «Հորական պապս՝ Հարությունը, Սասնա Գելիեգուզան գյուղից էր, որը հայտնի հայդուկային շարժման կենտրոններից մեկն էր, տատը՝ Մարգարիտը, Մշո Խաս գյուղից: Հայրս մորական կողմից վանեցի է: Մեծ գերդաստանից մի քանի հոգի են միայն ջարդերից փրկվել, հորական պապս՝ Համբարձումը, 20 տարեկանում հաստատվել է Կրասնոդարում…»:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0