a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՌԴ Ինտերպոլի կարծիքով, Լոնդոնի աճուրդում գտնվող Այվազովսկու կտավը գողացված է

19834

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից  ստեղված “Երեկոն Կահիրեում” կտավի ճակատագրով սկսել է “զբաղվել”   Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը: Պատճառը  Լոնդոնի Sotheby’s աճուրդում կտավի հայտնվելն է:

Ըստ ՌԴ ՆԳՆ-ի, այս կտավը արվեստի  գողացված նմուշների ցանկում է ներառված: Այսինքն, այն ապօրինաբար է հանվել աճուրդի: Նախարարությունն Ինտերպոլի միջոցով հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին.այս մասին  Ռիա Նովոստիին հայտնել է ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

– Ինտերպոլի ռուսական բյուրոն շարունակում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Այվազովսկու նկարը օրինական տիրոջը վերադարձնելու համար»,- ասել է ներկայացուցիչը: Ներկա պահին ռուս իրավապահները սպասում են բրիտանացիների պատասխանին:

Հավելենք միայն, որ  “Երեկոն Կահիրեում” նկարը Այվազովսկու կողմից ստեղծվել է 1870 թվականին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0