a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ կայանալիք “STARMUS-2016″ միջազգային փառատոնը նվիրված կլինի Սթիվեն Հոքինգին

Culture.AM H.

2011 թվականին հայազգի աստղաֆիզիկոս  Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ կայացավ “STARMUS” միջազգային առաջին փառատոնը (Stars and Music), որը նվիրված էր Յուրի Գագարինի՝ տիրեզերք կատարած թռիչքի  50-ամյակին : Փառատոնի հիմնական նպատակն ու գաղափարն էր մեկ տեղում հավաքել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ առնչվում են տիեզերքի նվաճման և տիեզերական ուղևորությունների հետ։ Հունիսի 20-25-ը հարյուրավոր մասնակիցներ կարողացան շփվել տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովի և Վալենտինա Տերեշկովայի, Վիկտոր Գորբատկոյի և Սերգեյ Կրիկալեվի, Նեյլ Արմսթրոնգի, Բազզ Օլդրինի և շատ այլ մարդկանց հետ։ Իսկ փառատոնի վայրը ՝ Կանարյան կղզիների Տեներիֆե կղզին ընտրվել էր այն պատճառով, որ Տեներիֆեն ունի հայտնի Թիեդե աստղադիտարան և համարվում է աստղագիտության կենտրոններից մեկը:

Երկրորդ փառատոնը կայացել է 2014 թվականին և կրել «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձեւավորումը» խորագրով: Այս փառատոնին ելույթով հանդես է եկել հայտնի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը:

Եվ ահա,  հաջորդ տարի՝ 2016 թվականին կայանալիք երրորդ փառատոնը , որը կրելու է «Հորիզոնից այն կողմ» նշանաբանը,  նվիրված է լինելու ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին:

– “Starmus”-ի հաջորդ թողարկումը կապացուցի, որ այն եզակի հարթակ է մարդկային քաղաքակրթության ապագայի քննարկման համար,-ասել է գիտնականը: Դե իսկ “Starmus” փառատոնի խորհրդի անդամ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն էլ ասել է, որ երրորդ Starmus-ը «ամենահզորն» է լինելու:

2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը կայանալիք Starmus փառատոնին կմասնակցեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. Հարոլդ Կրոտոն (Քիմիա, 1996 թ.), Էրիկ Բեցիգը (Քիմիա, 2014 թ.),Քերոլ Գրեյդերն ու  Էլիզաբեթ Բլեքբորնը (Բժշկություն, 2009 թ.),Ռոբերտ Ուիլսոն (Ֆիզիկա, 1978 թ.),Դէվիդ Գրոսը (Ֆիզիկա, 2004 թ.), Ադամ Ռիեսն ու  Բրայան Շմիդտը (Ֆիզիկա, 2011 թ.), Էվարդ Մոսերն ու Մեյ-Բրիտ Մոսերը (Բժշկություն, 2014 թ.) և այլն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0