a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Գիտնականը կորցրել է իր հեղինակությունը”.Ալբերտ Սարգսյան

20150611_153148 (1)

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը  ստեղծվել է 1997 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրատմանը: Culture.AM-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանի հետ, իմանանալու կենտրոնի  հաջողությունների և խնդիրների մասին.

-Մեր գիտահետազոտական կենտրոնը ակադեմիայի համակարգի կառուցվածքային միավորներից մեկն է, որը զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի հայցերով։ Ուղղակի մեր հիմնական ֆունկցիան գիտական կադրերի պատրաստելն է, ովքեր կհամալրեն մեր գիտական համակարգը: Սա է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր հաջողությունն է համարվում:

Մեր զրուցակիցը վստահ է,  որ գիտելիքը  բոլորին է անհրաժեշտ․ որ բնագավառում էլ, որ մարդն աշխատի, բարձրագույն կրթությունը անհրաժեշտ է։
- Բանն այն է, որ ոչ մի բան մարդուն էնպես ազատ չի դարձնում, ինչպես գիտելիքները։ Որ բնագավառում էլ լինեք, ինչի մասին էլ խոսեք, հարկավոր են գիտելիքներ։ Եթե չունեք գիտելիքներ, դուք էդտեղ ձեզ ազատ չեք զգա։ Ոչ ձեր ազգականների բարձր դիրքը, ոչ փողը, չեն օգնի ձեզ․ միայն գիտելիքները։ 

Խոսելով կենտրոնի առանձնահատկությունների մասին, Ալբերտ Սարգսյանը նշեց, որ երբ  բակալավրիատ ավարտած ուսանողը, ընդունվում է կենտրոն, այս միջավայրը նպաստում է, որ նա շատ արագ ձեռք բերի գիտական մտածելակերպ.
- Դրա համար էլ մենք մեր ամբիոնները “տեղադրում ենք” համապատասխան գիտական հաստատություններում, իսկ այդպիսի հաստատությունները երեսունից ավել են։ Ունենք իրավունքի ինստիտուտ, տնտեսագիտության ինստիտուտ, կենսաբանության ինստիտուտ, քիմիայի, ֆիզիկայի և այլն։ Որ բնագավառն ընտրում ենք, մենք մեր մասնագիտական ամբիոնը “տեղադրում ենք” այդ ինստիտուտում։ Սա մեր առանձնահատկությունն է՝ համեմատած մնացած բուհերի հետ։ Չմոռանանք, որ  մենք օգտագործում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի մտավոր, տարածքային և տեխնիկական բոլոր հնարավորությունները։

Անդրադառնալով առկա խնդիրներին. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենը նշեց, որ խնդիրները  մեր երկրի վիճակից է գալիս.
- Մեր հնարավորությունները բավականին ցածր են իսկ մեր մասնագետները՝ բավական բարձրակարգ: ։ Բացի այդ, անհերքելի փաստ է, որ  գիտնականը կորցրել է իր հեղինակությունը, դիրքը։ Լուծումն այն է, որ մենք ձգտենք բարձրացնել  գիտնականի հեղինակությունն ու կարևորությունը, որովհետև այս դարում առանց կրթության ու գիտության շարժվելն անհնար է։

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0