a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի կունենա արևային համակարգի ներդրման ծրագրի շնորհանդեսը

DramaTheatre2

Մայիսի 22-ին, ժամը՝ 17:00-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա արևային համակարգի ներդրման ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Թատրոնում մինչև 25 տարի սպառման ժամկետով տեղադրված «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգի արտադրած էլեկտրաէներգիան տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայի։

Միջոցառումն անցկացվում է «Վերականգնվող էներգիան որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրով, որի նպատակն է ընդլայնել արևային էներգիայի օգտագործումը՝ այդ կերպ կրճատելով էներգետիկ ծախսերը, իսկ խնայած գումարն ուղղել կրթական և մշակութային զարգացմանը:

Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ֆինանսավորմամբ։ Գործընկերներն են՝ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը» և «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերությունը։ Ծրագիրը Գյումրիում իրականացվում է սոցիալական, կրթական ու մշակութային 6 հաստատություններում:

Թատրոնում նախատեսված շնորհանդեսին կմասնակցեն նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կորպորատիվ հարաբերությունների մենեջեր Վահե Դանիելյանը, «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» տնօրեն Հասմիկ Բարսեղյանը և «Արփի Սոլար» ընկերության տնօրեն Արարատ Չոբանյանը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0