a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դասախոսություն հայ երաժշտական ֆոլկլորագիտության ասպարեզում բանահավակչության դերի մասին

April_22

Ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա զրույց-դասախոսություն «Բանահավաքչական աշխատանքների դերը հայ երաժշտական ֆոլկլորագիտության ասպարեզում» թեմայով:

Ինչպես հայտնում է Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը կներկայացնի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ձևավորման ընթացքը և կխոսի բանահավաքչական գործունեության մասին, որը ծավալվել է 19-րդ դարի երկրորդ կեսին և շարունակվում է մինչև մեր օրերը: Բանախոսը կանդրադառնա երաժշտական ֆոլկլորագիտության ակունքներին կանգնած Սահակ Ամատունու, Կոմիտասի և նրանց գործը շարունակող երախտավորներից մեկի՝ Ստեփան Դեմուրյանի գործունեությանը: Հանդիպման ընթացքում կխոսվի նաև մերօրյա բանահավաքչական աշխատանքների մասին:

Միջոցառման մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0