a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դումբրավենում տեղի Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 250-ամյակին նվիրված գիտաժողով է կայացել

Dumbraveni_Castelul_(1)

Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքի Մշակույթի տանն անցկացվել է  գիտական սիմպոզիում` նվիրված տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 250-ամյակին: Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին գործերի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը,  սիմպոզիումը կրել է  «Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի. Երկուսուկես դարի պատմություն (1766-2016)» խորագիրը, որը  կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության, Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի, վերջինիս Հայագիտության ինստիտուտի և Միջազգային հարաբերությունների և անվտանգության ուսումնասիրությունների դպրոցի ջանքերով:

Սիմպոզիումին ներկա են եղել Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն/Georgeta Irmie եւ Սիբիուի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը/Lucian Nastasă-Kovács, Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության Կլուժի եւ Դումբրավենի մասնաճյուղի ղեկավարներ Կարեն Աթիլա Սեբեշին/Karen Attila Sebesi եւ Իոն Կալինեսկուն/Ion Calinescu, ՌՀՄ տարաշքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ:

Բանախոսները հանգամանորեն  անդրադարձել են  Տրանսիլվանիայում և Դումբրավենում հայկական հետքին, ժառանգությանն ու նշանավոր անհատներին: Դումբրավենի հայկական հուշարձանների տեղագրության, 18-րդ դարում Օսմանյան կայսրության և Կենտրոնական Եվրոպայի միջև առևտրին Տրանսիլվանիայի հայ առևտրականների մասնակցության եւ այլ թեմաներով բանախոսություններով հանդես եկան Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայի համալսարանի գիտաշխատողներ և հետազոտողներ դոկտ. Օանա Հաբորը/Oana Habor, Կրիստինա Սինտամարիան/Cristina Sîntămărian, Էդուարդ Անտոնյանը/Eduard Antonian, Պաուլ Կրաչիունը/Paul Crăciun, Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտից Կատալինա Կելկուն/Cătălina Chelcu և Մարիուս Կելկուն/Marius Chelcu: Ամփոփիչ խոսքով հանդես է եկել Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը:

Սիմպոզիումի ավարտին 250-ամյա Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել ռումին ականավոր դաշնակահար Հորիա Միհաիլի մենահամերգը: Սիմպոզիումի մասնակիցներն այցելել են  նաև Դումբրավենի հայկական վայրեր: Դումբրավենը 2012 թ. եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0