a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում ուսումնագիտական մի շարք լաբորատորիներ են բացվել

eph
ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել ուսումնագիտական մի շարք լաբորատորիների հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը, ֆակուլտետի 3-րդ և 4-րդ հարկերում տեղակայված 2 գիտական և 8 ուսումնական լաբորատորիաները կահավորված են ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, կահույքով և համապատասխան տեխնիկայով: Լաբորատորիաները զինվել են ԵՊՀ ղեկավարության, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և բարերարների կողմից տրամադրված ավելի քան 83 մլն դրամ արժողությամբ սարքավորումներով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սուքիասյանի խոսքով՝ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով կահավորված այսպիսի լաբորատորիաներ ունենալը երազանք է եղել, ինչն այսօր իրականություն է դարձել:

Լաբորատորիաների վերազինման գործընթացը սկսվել էր դեռևս 1.5 տարի առաջ: Արդյունքում ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ոչ միայն հետևելու գործնական պարապմունքներին, այլև ինքնուրույն իրականացնելու դեղերի պատրաստման, որակի վերահսկման ողջ գործընթացը՝ դեղանյութի պատրաստումից մինչև դեղահատավորում, դեղապատիճավորում և ամպուլավորում:

Լուսանկարը՝ ԵՊՀ արխիվի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0