a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ներկայացվել է Երուսաղեմում թանգարան հիմնելու ծրագիր

Mutafian

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի   պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայտնի հայագետ պատմաբանի հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը: Քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նպատակներին, թեմատիկ ուղղություններին և սպասվող արդյունքներին վերաբերող հարցեր:

Հայտնի հայագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Երուսաղեմում թանգարան հիմնելու իր ծրագրերը, անդրադարձավ Սուրբ Երկրում հայոց ներկայության պատմական արմատներին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը և ուխտագնացությանը դեպի Տերունական վայրեր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0