a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայազգի բարերար Ասո Տավիտյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

l9ukv2o2jo49n29iI9BxhVagW3

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է «Տավիտյան» հիմնադրամի նախագահ, ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սինքսորթ» ընկերության հիմնադիր Ասո Տավիտյանի կենսագրությունն ու գործունեությունը:

Ազգությամբ հայ Տավիտյանը ծնվել է Բուլղարիայում: 1959 թ.-ին լքել է կոմունիստական Բուլղարիան և 2 տարի Բեյրութում բնակվելուց հետո տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սովորել է Կոլումբիայի համալսարանում ու ստացել ատոմային էներգիայի գիտության մագիստրոսի աստիճան:

Ասո Տավիտյանը հիմնադրել է նաև «Սինքսորթ» ընկերությունը, որը մասնագիտացած է ինֆրաստրուկտուրաների ծրագրային ապահովման արտադրանքի զարգացման, մարքեթինգի և սպասարկման մեջ:

Իսկ «Տավիտյան» հիմնադրամը զբաղվում է ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում ուսանելը խրախուսելու համար հայ և բուլղարացի ուսանողներին լրիվ կրթաթոշակների տրամադրմամբ, ինչպես նաև հատուկ նախագծերի ֆինանսավորմամբ, որոնք ուղղված են ՀՀ զարգացմանն ու արևմտացմանը:

Այնուհետև Արամ Սիմոնյանը հայազգի բարերարին է  հանձնել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման վկայագիրը:

«Ես հուզված եմ և միաժամանակ հպարտ: Ուրախ եմ, որ տարածաշրջանային հեղինակավոր բուհի պատվավոր դոկտորի կոչմանն եմ արժանացել և կրկնակի ուրախ եմ, որ հայ երիտասարդներին օժանդակում եմ կրթություն ստանալու հարցում»,- նշել է Ասո Տավիտյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0