a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը մասնակցում է Եվրասիական աստղագիտական համագումարին

Culture.AM Lomonosov

Օրեր առաջ մեկնարկել է  Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 12-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը մեր տիեզերական շրջապատից մինչև հեռավոր տիեզերաբանություն» թեմայով գիտաժողովը, որը տեղի է ունենում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում․ մասնակցում են մոտ 150 գիտնականներ:

Կոնֆերանսին կքննարկվեն աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ, որոնք բաժանված են մի շարք զուգահեռ նստաշրջանների` «Աստղաչափություն և երկնային մեխանիկա», «Արեգակ», «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր», «Ժամանակակից աստղաբաշխություն», «Արտագալակտիկական աստղագիտություն», «Աստղագիտական կատալոգներ, տվյալների շտեմարաններ, շրջահայություններ և վիրտուալ աստղադիտարաններ», ինչպես նաև «Աստղագիտության դասավանդում և մասսայականացում» թեմաներով: Կներկայացվեն նաև 17 պլենար զեկուցումներ։

Համագումարում կքննարկվեն ԵԱԱԸ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները, նախկին Խորհրդային Միության տարածքում աստղագիտության զարգացման հեռանկարները, այդ թվում` գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների, գիտական կոնֆերանսների, երիտասարդական դպրոցների կազմակերպումը և այլն:

Հայաստանից համագումարին և գիտական կոնֆերանսին մասնակցում են Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատողներ, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ և ԵԱԱԸ վարչության անդամ Արեգ Միքայելյանը և ԲԱ փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը։ Նրանք երկուական զեկուցումներ կներկայացնեն «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր» և «Արտագալակտիկական աստղագիտություն» նստաշրջաններում։ Արեգ Միքայելյանը նաև հանդես կգա «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» պլենար զեկուցմամբ, ինչպես նաև կմասնակցի ԵԱԱԸ վարչության նիստերին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0