a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/02/2015

Հնարավորություններ երիտասարդ գիտնականների համար

UV7hNhDFRhwdp0u5MHsQ88edIq

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012-ի հուլիսի 1-ին, որի բյուջեն ի սկզբանե կազմում էր 100 միլիոն դրամ, իսկ մեկ տարի անց կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։
Ծրագիրը գործել է չորս հիմնական ուղղություններով. երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում ¥հետագայում ավելացել են ուղղությունները¤։ Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
ԵԳԱԾ ղեկավար մարմնից մեզ տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում 2014 թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական նախորդ տարի գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Գրեթե բոլոր մասնագիտություններն այս ուղղությամբ ներկայացված են եղել, սակայն առավել ակտիվ են բնագետները։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով, այդ թվում՝ միջազգային։ Ընդ որում, համաժողովներից յուրաքանչյուրին միջին հաշվով մասնակցում է 65-70 երիտասարդ։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ծրագիրը միայն այս ուղղությամբ մոտ 1500 շահառու է ունեցել։
2014 թ. ԵԳԱԾ շրջանակներում, որպես պիլոտային ծրագիր, մեկնարկել է երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, որի արդյունքում 13 երիտասարդ գիտնականներ սարքավորումներ և նյութեր են ձեռք բերել՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։ Ի դեպ, այդ սարքերն ու նյութերը մնում են ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում, որտեղ այլ երիտասարդ գիտնականներ նույնպես հետագայում կկարողանան օգտվել դրանցից։ Այս ոլորտում ներգրավված է միայն բնագիտական թևը։

 

Մանրամասները՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0