a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարաշի գաղտնակարի հետքերով

Մարաշի գաղտնանկարը

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մարաշի գաղտնակարի հետքերով» խորագիրը կրող դասախոսություն ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի մասնակցությամբ:

«Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Մարաշի գաղտնակար» ասեղնագործությանը նվիրված նախագծի շրջանակներում անցկացվելիք դասախոսությունը միտված է նպաստելու մեր մշակույթի հանրահռչակմանը և հայկական էթնիկ մշակույթի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:

Դասախոսության ընթացքում ներկաները կտեղեկանան Եվրոպայի՝ հայազգի սրբերից մեկի` Սուրբ Սրվասի (4- րդ դար) և «Մարաշի գաղտնակար» ասեղնագործության նորահայտ հնագույն նմուշի (14-րդ դար) կապի, ինչպես նաև այլ երկրներում ( Հնդկաստան, Պակիստան, Արևմտյան Եվրոպա, Ուկրաինա և այլն) այդ գաղտնակարի տարածվածության և դրանում հայկական գործոնի առկայության ու դրան առնչվող այլ հարցերի մասին։

Միջոցառումը կտևի 77 րոպե, իսկ 77-րդ այցելուին կսպասվի հետաքրքիր նվեր – անակնկալ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0