a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում կանցկացվի «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն

mijazgayin_gitajoxov

Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Փարիզի «Արարատ» գիտության միջազգային ակադեմիան հունիսի 15-17-ը կանցկացնեն «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն:

Գիտաժողովի բացման հանդիասվոր արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝  Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում․միջոցառմանը ելույթներով հանդես կգան Մեծ Կովկասից և հարևան տարածաշրջաններից երաժշտագետներ։ Նույն օրը՝ գիտաժողովից հետո, կկայանա համերգ, որին կմասնակցեն Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների երաժշտախմբեր։ Գիտաժողովի մասնակիցները հաջորդ օրը դարձյալ Միության դահլիճում կայանալիք զեկույցներից հետո կայցելեն Հայաստանի թանգարաններ։ Եռօրյա գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հունիսի 17-ին՝ կլոր սեղան քննարկումով։

Հավելենք միայն, որ միջազգային այս նախագծին կմասնակցեն ազգությամբ հայ և օտարազգի երաժշտագետներ և երաժիշտներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0