a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեղծվել է Դվին քաղաքի 3D մոդելը

Dvin

«Անդին. Հայկական ճանապարհորդության քրոնիկոնը» փաստագրական ֆիլմի համար 3D մոդել է ստեղծվել: Այդ մասին տեղեկանում ենք www.behance.net կայքից:   Փաստագրական ֆիլմը Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների մասին է: Դվինը կապող օղակ էր Եվրոպային և Ասիայի միջև և կարևոր էր իր աշխարհագրական և ռազմավարական դիրքով:

3D մոդելի հեղինակ Աշոտ Ղազարյանի կարծիքով՝ մոդելի  պատրաստելու ամենամեծ մարտահրավերն այն է եղել, որ  քաղաքի մասին շատ քիչ տեղեկություն կար: Հեղինակը նշում է՝ որպեսզի հաջողված 3D մոդել ստանար, ուսումնասիրել է  առկա գրքերն ու տեքստային տեղեկությունները և դրանք  վերածել ատկերի:

– Քաղաքի կառույցների մասին ևս քիչ տեղեկություն կար, այդ պատճառով քաղաքի մեծ մասը ստեղծել եմ տրամաբանորեն` խորհրդակցելով Հայաստանի հնագիտական ինստիտուտի պրոֆեսորների հետ,-նշում է հեղինակը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0