a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վաստակաշատ համալսարանականը 60 տարեկան է

WrG430y9OQXANV6hfDKURkiyYu
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանի 60-ամյակը  նշվել է ռեկտորատի նիստում:

Նվիրյալ գիտնականին, մանկավարժին ու պարզապես մարդկային լավագույն հատկանիշներով օժտված համալսարանականին շնորհավորելու համար հավաքվել են համալսարանի ղեկավարությունը, նրա գործընկերներն ու սաները:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշել է, որ հոբելյարի հետ ծանոթացել է Մոսկվայում, երբ երկուսն էլ ասպիրանտ էին ու ապրում էին նույն հանրակացարանում, և խոստովանում է, որ դեռևս այն ժամանակներից տպավորվել է մի բան՝ Արթուր Սահակյանը չափազանց լուրջ ու պատասխանատվությամբ է վերաբերվում ամեն ինչին:

«Միևնույն ժամանակ նա ծայրահեղորեն համեստ և նպատակասլաց անձնավորություն է: Հանձին պարոն Սահակյանի՝ մենք ունենք ոչ միայն լավ կազմակերպիչ ու լավ դեկան, այլև մի մարդ, ով լուրջ ճանաչում ունի գիտական աշխարհում: գործընկերը նաև երիտասարդ կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում ունի»,- շնորհավորելով հոբելյարին՝ նշլ է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և նրան հանձնել ԵՊՀ արծաթե մեդալը:

Պաշտոնական ելույթներում հնչեցին բազմաթիվ մտքեր, որոնք բացահայտել են հոբելյարի այս կամ այն դրական գծերը, իսկ ահա պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով Արթուր Սահակյանի բազմամյա ընկերն ու գործընկերն է, որոշել է  ներկայացնել նրա ներդրումը հենց մասնագիտական ոլորտում:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0