a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայկական էպոսի երգերը․ տեսություն և պրակտիկա» թեմայով զեկուցում` Տոկիոյում

Tatevik_Shakhkulyan

Մարտի 19-23-ը Տոկիոյում կայացել է Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հինգ տարին մեկ անգամ տեղի ունեցող այս համաժողովը երաժշտագիտության բնագավառի խոշորագույն իրադարձություններից է, որի ընթացքում կայանում են զանազան գիտաժողովներ՝ ամենատարբեր թեմաներով։ Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Հռոմում (2012 թ․), Ցյուրիխում (2007 թ․) և այլն։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը Տոկիոյում կայացած համաժողովին «Տեսությունը գործում․ հնչյունաշարեր, ինտերվալներ և ռիթմական նմուշներ» նիստի ընթացքում  ներկայացել է «Հայկական էպոսի երգերը․ տեսություն և պրակտիկա» թեմայով զեկուցումով։ Դասախոսության ընթացքում Տ. Շախկուլյանը ներկայացրել է հայոց «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, դրանց հարաբերակցությունը Կոմիտաս Վարդապետի՝ հայ երաժշտության հնչյունաշարերի տեսության հետ: Այնուհետև բանախոսը ներկայացրել է համակարգչային նորագույն ծրագրերի միջոցով իրականացված՝ էպոսի երգերի վերլուծության արդյունքներն ու այդ արդյունքների համապատասխանությունը Կոմիտասի տեսությանը։ Humdrum ծրագրով էպոսի երգերի վերլուծությունը կատարվել է Ավստրիայի Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում՝ միջազգային աշխատանքային խմբով․ Տաթևիկ Շախկուլյան (երաժշտագետ, Հայաստան), Ռիչարդ Փառնքութ (Ավստրալիա) և Էրիկա Բիզեզի (Իտալիա)։

Մարտի 22-ին Տաթևիկ Շախկուլյանը Ճապոնիայի Կոմիտասի երաժշտության միության հրավերով (միության ղեկավար՝ Տակահիրո Ակիբա) դասախոսություն է կարդացել ճապոնացիների համար։ Դասախոսությունը վերաբերում էր Կոմիտասին ու հայ երաժշտական մշակույթին։ Վերջում լսարանը սովորել է երգել Կոմիտասի «Չինար ես» և «Հոլ արա, եզո» երգերը։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0