a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ադրբեջանը 35 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Culture.AM Recognition

Ermenihaber-ի փոխանցմամբ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիային միշտ աջակցել և աջակցում է Ադրբեջանը: Բայց պետք է նշել, որ Ադրբեջանը գիտական մակարդակով 35 տարի առաջ փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) 4-րդ հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է.

«Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին:

1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600.000 հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300.000 հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում»:

 

c573d3fded1b5dea713fc79e663345c7(1) 938a78394fc7254f24162b589b234654(1) c573d3fded1b5dea713fc79e663345c7(1)

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0