a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուն

Untitled2

Նախօրեին «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Հայաստանում առաջին անգամ լույս տեսած «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուին, որի ամբողջական հրատարակությունն ավարտվելու է մինչև սույն տարվա վերջին:
Ասուլիսի հյուրերն էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ինչպես նաև մշակութային գործիչ և ժողովածուի հրատարակության նախաձեռնող Սամվել Հարոյանը:
Խոսելով առաջին անգամ հրատարակվող նմանօրինակ ժողովածուի մասին Սամվել Հարոյանը նշեց.

«Բառիս ամենալայն իմաստով ձեռնարկն իսկապես, աննախադեպ է ոչ միայն նրա համար, որ այստեղ ընդգրկված է հայ ազգային երգն իր բոլոր դրսևորումներով, այլ այն առումով, որ ձեռնարկի ստեղծմանը մասնակցել է Հայաստանի գրեթե ամբողջ երաժշտական աշխարհը՝ երաժշտագետներ, կոմպոզիտորներ, երգիչներ, ինչպես նաև բանասերներ»,-ասաց Սամվել Հարոյանն ու հավելեց.
«Ինչու 21 հատոր, միանգամից ասեմ, որ մեկ հատորը առանձին հանրագիտակն է, որտեղ ներկայացված են բազմաթիվ տեղեկություններ հայ երգի մասին, առաջին հատորը՝ հոգևոր երգեր, աշուղներ, քաղաքային երգեր, ինչպես նաև դասական էստրադային երգեր, կոմպոզիտորական, մանկական երգեր և այլն»:

Այն հարցին, թե որքանով է նմանատիպ գրքերի հրատարակումը արդիական, և կա՞ արդյոք նմանատիպ գրքերի պահանջարկ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պատասխանեց.
«Այսպիսի երգարանները մեծ դեր են խաղում հիմնական հայկական գաղթօջախներում: Սա, իսկապես, շատ մեծ գործ է, և ես կարծում եմ, որ այս երգարանները պետք է անընդհատ նորացնել, քանի որ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են նոր երգեր, որոնք դառնում են ճանաչելի, սիրված ժողովրդի կողմից: Պրոֆեսիոնալ երաժշտությունը մեծ դեր ունի ճաշակի զարգացման գործում»:

Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի կարծիքով` երգարանն աննախադեպ է այն առումով, որ ընդգրկում է հայ երգի բոլոր շերտերն անխտիր:
«Շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ պարոն Հարոյանին հաջողվել է համախմբել պրոֆեսիոնալ և լուրջ մասնագետների, ովքեր փորձել են վերականգնել ու շտկել խեղաթյուրված, կեղծ հեղինակների անունից ներկայացված երգերը»:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0