a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/04/2015

Ամերիկուհի գրողը Ցեղասպանության մասին գիրք է գրել՝ տատի պատմածների հիման վրա

Culture.AM Book 1

Արցախպրես-ի փոխանցմամբ.-Հայկական ծագմամբ ամերիկուհի գրող Դանա Ուոլրաթը (Dana Walrath) ապրիլի 22-ին Երեւանում ներակայացրել է իր «Ինչպես ջուրը քարի վրա» («Like water on stone») գիրքը, որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման:
Գրողի խոսքով՝ գիրքը գրվել է իր տատիկի՝ 100 տարի առաջ անցած ճանապարհի պատմությունների հիման վրա:
Ուոլրաթը նշում է, որ գրքի իրադարձությունները ծավալվում են թուրքական Բոլու քաղաքում, եւ այդ ընտրությունը պատահական չէ:
«Իմ տատը Բոլուից էր: 1994թ. ես այցելեցի այդ քաղաք: Այնտեղ հայտնվելու հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել, քանի որ ես ունեմ ամերիկյան քաղաքացիություն եւ արտաքին: Այդպես ես կարողացա ինձ ձեւացնել՝ որպես երիտասարդ հիմարիկ ամերիկուհի», – ժպիտով պատմում է Ուոլրաթը:
Նրա խոսքով՝ ուղեւորությունից առաջ նա սովորել է թուրքերեն, որպեսզի տեղի բնակիչներից կարողանա գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Գրողը տեղյակ էր, որ իր տատն ու պապը Բոլուում ջրաղաց են ունեցել, և հույս ուներ գտնել այն:
«Երբ ես հայտնվեցի Բոլուում, բոլորին հարցուփորձ էի անում՝ որեւէ մեկը գիտի՞ արդյոք՝ կա այստեղ ջրաղաց: Եվ բնակիչներից մեկը ինձ ուղղորդեց», – հուզմունքով պատմում է Ուոլրաթը:

Հետո նա փորձել է գտնել ջրաղացի տերերին: «Նրանք շատ հյուրասեր էին: Երբ մենք մի փոքր շփվեցինք, ես հարցրի ջրաղացի մասին: Տիրուհին որոշեց անկեղծանալ: Նա պատմեց, որ վերջին 60 տարիների ընթացքում այդ ջրաղացը պատկանել է իր ընտանիքին, սակայն մինչ այդ այն պատկանել է հայերին».

Գրողի խոսքով՝ կարիք չկա որեւէ մեկին ապացուցել Հայոց ցեղասպանության փաստը:

Ավելին՝ Artsakhpress.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0