a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Ապարանամարտ» գրքի շնորհանդեսը

Նարեկացի_միություն

Մայիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արմենուհի Ղազարյանի՝ «Ապարանամարտ» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, գիրքը 90-ական թվականներին ազգային-ազատագրական պայքարի, այդ ժամանակների մտորումների, ունեցած տպավորությունների մասին է:

«Ապարանամարտ» պատմական-գեղարվեստական վիպակը պատմում է Արցախյան ազատամարտում իր գործուն և արժանապատիվ մասնակցությունը ունեցած Ապարանի ջոկատի հայրենանվեր մարտիկների, մասնավորապես՝ ազատամարտում անմահացած Նահապետ Տոնոյանի (Ֆեդյայի) գործունեության մասին:

Արմենուհի Ղազարյանը մասնագիտությամբ բանասեր է, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ:

Մանկության և վաղ պատանեկության տարիներին ապրել է Ապարանում:

Գիրքը հեղինակի առաջին գրական փորձն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0