a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրատարակության է պատրաստվում «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորը

Book

Հրատարակության է պատրաստվում ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի՝ «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ մատենաշարը նվիրված է Արցախյան հերոսամարտին։ Նախորդ 9 հատորներում հեղինակն անդրադարձել է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքին ու նրանց սխրանքի պատմություններին։ Հերթական 10-րդ հատորը, սակայն, Գոհար Մարտիկյանը նվիրում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև վերջին տարիներին անմահացած հերոսներին։

«9-րդ հատորում ես անդրադարձել էի Վանաձորի, Չարենցավանի, Աբովյանի, Սիսիանի մեր հերոս զավակներին։ 10-րդում նախատեսում էի շարունակել Սիսիանից Արցախյան պատերազմում զոհված տղաների պատմությունները, սակայն քանի որ ապրիլյան պատերազմը հանկարծակի, սրընթաց խուժեց մեր կյանք, և սխրանքի պատմություն հյուսվեց 21-րդ դարում, ու Արցախյան պատերազմի հերոսների ժառանգների շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը, չէի կարող չանդրադառնալ նրանց։ Ես կարծում եմ՝ Արցախյան պատերազմի հերոսները եղան ուսուցիչներն ու ոգեկոչողներն այս սերնդի, որոնք կարողացան մեզ համար շատ նվիրական կյանքերի գնով կասեցնել հանկարծահաս հարձակումը»,-ասում է Գոհար Մարտիկյանը։

«Ապրելու բանաձևի» հերթական հատորը տպագրվելու է «Հրով լեցուն հրադադար» վարտառությամբ։ Այստեղ պատմվելու են Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Գոռ Կիրակոսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ռուբեն Իսկանդարյանի, Ռոման Պողոսյանի, Սարգիս Խալաֆյանի, Սաշա Գալստյանի, Կարեն Դավթյանի, Միշա Աղաջանյանի, Աղասի Գրիգորյանի և մեր մյուս տղաների կյանքի մանրամասներն ու հերոսապատումները։ Արդեն իսկ թղթին են հանձնվել 30 հերոսների պատմությունները։

Նշենք, որ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» աշխատության հերթական հատորը տպագրության է պատրաստվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիամնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0