a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/05/2015

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացրել է գրողի անձնական գրադարանի՝ Ցեղասպանության թեմայով գրքերը

Culture.AM Isahakyan

«Թանգարանային գիշեր» միջոցառմանը հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նախորդ տարիների համեմատ աչքի է ընկել մարդկանց մեծ հոսքով: Ինչպես հայաստանյան թանգարաններից շատերում, այստեղ ևս միջոցառումների զգալի մասը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանի խոսքով՝ նախքան մայիսի 16-ն իրենք օգտագործել են սոցիալական մեդիան և համացանցը թանգարանում անցկացվելիք միջոցառումների մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

«Ես նկատել եմ, որ «Թանգարանային գիշերներ»-ի ժամանակ երիտասարդների մեծ հոսք է նկատվում, և ինձ մոտ այժմ կա այն համոզմունքը, որ կա հետաքրքրություն թանգարանների նկատմամբ, և այդ հետաքրքրությունը մեր ներկա սերնդի մոտ չի պակասել, դեռ մի բան էլ ավելացել է»,- ընդգծել է Մելքոնյանը` նշելով, որ իրենց թանագարանը «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանն առաջինը միացած կառույցներից է:

Այս տարվա միջոցառումների շարքում տեղի է ունեցել Իսահակյանի անձնական գրադարանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի ցուցադրություն, Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված համերգը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողների մասնակցությամբ: Օրվա ավարտին կայացել է ֆիլմի դիտում, Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի և Սվազլյան գերդաստանի հայրենանվեր գործունեության մասին:

Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0