a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արտ Ֆեստ 2017». դրամական մրցանակ՝ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքի կողմից

Ruben_Hovsepyan

Հունիսի 8-19-ը Երևանում անցկացվելու է «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը, որն այս տարի կազմակերպվում է 5-րդ անգամ: Այս մասին հայտնում է փառատոնի տեղեկատվության և հանրային կապերի բաժինը:

Այս տարի փառատոնի մշակութային ուղղություններին (կինո, թատրոն, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում) ավելացել է ևս մեկը. երիտասարդ ստեղծագործողներն իրենց ուժերը կարող են փորձել նաև գրականության մեջ (մասնավորապես՝ դրամատուրգիա և կինոսցենար):

Փառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի մրցույթը նվիրել արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:

Ընդառաջ գնալով այդ որոշմանը՝ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքն էլ դրամական պարգև է նախատեսել այն 2 մասնակիցների համար, որոնց աշխատանքները լավագույնը կճանաչվեն «Դրամատուրգիա» և «Կինոսցենար» անվանակարգերում: Մրցանակակիրները կստանան 100.000-ական ՀՀ դրամի չափով պարգև:

-Դրամական մրցանակ սահմանելու գաղափարը մայրիկինս էր: Թեպետ այն շատ մեծ չէ, բայց կարծում ենք, որ երիտասարդ մարդու համար դա ոգևորիչ կլինի: Ինչ-որ առումով մեր ընտանիքը փորձում է աջակցել այս ոլորտում նոր ճանապարհ հարթող երիտասարդներին,- ասում է Ռուբեն Հովսեփյանի դուստրը՝ Մոնի Հովսեփյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0