a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բուենոս Այրեսի Գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի տաղավարը ներկայացվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեսքով

Culture.AM Tsitsernakaberd

Բուենոս Այրեսում անցկացվել է Գրքի  41-րդ միջազգային տոնավաճառը, որն ամեն տարի միլիոնավոր  այցելուներ է ունենում: Գրքի փառատոն-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է ընդարձակ տաղավարով:

Ինչպես հաղորդում է Արգենտինայում Հայկական կենտրոնի մամլո ծառայությունը, ի նշան Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի ոգեկոչման` ինչպես Հայաստանի տաղավարում, այնպես էլ՝  տոնավաճառի ընդհանուր մուտքի մոտ տեղադրվել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կրկնօրինակ մանրակերտը։

Culture.AM Argentina

Այցելուներին բաժանվել են տեղեկատվական բուկլետներ Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին։  Տոնավաճառի շաբաթը մեկնարկել է մշակութային միջոցառումներով, որի ժամանակ  Ցեղասպանության մասին պատմող ելույթով հանդես է եկել պատմաբան Խուան Պաբլո Արթինյանը:

Հատկանշական է, որ տաղավարում երաժիշտ Առնո Ստեփանյանը   դուդուկով և շվիով  կատարել  է Կոմիտասի և Սայաթ Նովայի գործերը: Տոնավաճառը բաց է լինելու մինչև մայիսի 11-ը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0