a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բուխարեստում ներկայացվել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների անգլերեն ժողովածուն

g_image (15)

ՀՀ արտգգործնախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ օրերս Բուխարեստի Հայկական մշակութային տանը ներկայացվել է «Հողը կը խօսի» անգլերեն ժողովածուն, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները:
Գիրքը ներկայացրել են կազմող և հրատարակիչ Տիգրան Գափոյանը, բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը և Հերմինե Նավասարդյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Ժողովածուում տեղ են գտել Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ այլ գրողների գործերի թարգմանություններ:

Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են հայ դասական և ժամանակակից գրականությունը ռումին ընթերցողներին ներկայացնելու հարցեր, որի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գրողների միության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության միջև:

Նշենք, որ հայ գրողների խումբը հուլիսի 8-15-ին մասնակցել է Ռումինիայի Արջեշ նահանգում անցկացվող «Կուրտեա դե Արջեշի պոեզիայի գիշերներ» միջազգային գրական փառատոնին, որն իր 19-րդ թողարկման շուրջն է համախմբել Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Եվրոպայի տասնյակ պոետների, արձակագիրների, երաժիշտների, նկարիչների և գիտնականների:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0