a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գրաբարի երկրորդ օլիմպիադայի հաղթողներն արժանացել են պարգևների

9b847ed47f76b8a90611dfc1f86a3981451a11d9

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում 2014թ.-ից իրականացվող Գրաբարի օլիմպիադան կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը, խրախուսել ուսուցումը: Երկու տարվա ընթացքում ծրագիրը բավականին ձեռքբերումներ է գրանցել և դրական արձագանքների է արժանացել թե դպրոցներում, թե պատանիների շրջանում:

Օլիմպիադային այս տարի մասնակցել է Երևանի ավագ ու հիմնական 26 դպրոցների 70 աշակերտ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը արժեքավոր մրցանակներ են հանձնել հաղթող պատանիներին և նրանց ուսուցիչներին:

«Գրաբարյան օրեր 2016» ծրագրին աջակցելու համար Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն արժանացել են շնորհակալագրերի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0