a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն

Գրաբար

Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող  «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն ՍԱրգսյանը,մի շարք դպրոցների տնօրեններ և գրաբարի օլիմպիադային մասնակից դպրոցականներ:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է եկեղեցու դերակատարությունն ու հոգատարությունը կրթության, մասնավորապես հայագիտական կրթության նկատմամբ. «Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն և հայագիտություն:Մեր լեզվի լավագույն ուսուցիչները գտնում են, որ հայերենի ուսուցման բարձր արդյունքի համար պետք է ամուր հիմքեր դնել դպրոցում և այդ առումով գրաբարի շտեմարանի հրատարակումը շատ կարևոր բաց է լրացնում: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաև լեզվի ներկա  փուլի դասավանդումը»,- նշել է ԿԳ նախարարը:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ: «Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի  նաև միջնադարագիտությունը: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ երիտասարդ գիտնականները հետաքրքրություն չեն ցուցաբերում միջնադարյան ժառանգության նկատմամբ, որովհետև նախ այդ ասպարեզը պահանջում է բազային ավելի լուրջ գիտելիքներ, բացի այդ առկա է նաև մոտիվացիայի պակաս: Եկեղեցու աջակցությունը այս ուղղության  զարգացման համար շատ կարևոր է»,- նշել է ԿԳ նախարարը: Լ.Մկրտչյանը նաև հավելել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել, այն կամընտրական ձևով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում՝ այն աշակերտների համար, ովքեր հին հայերենը սովորելու ցանկություն ունեն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0