a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գրադարանները համալրվել են 16 հազար կտոր նոր գրականությամբ

yerevan_books

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են վերջին տարիների տպագրության նոր գրականությամբ: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընդհանուր առմամբ համայնքային գրադարանների գրքային ֆոնդը հարստացել է 400 անուն 16 հազար կտոր նոր գրականությամբ, այդ թվում ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական և մասնագիտական, նաև մանկական մեծաքանակ գրականությամբ: Երաժշտական կրթօջախների համար էլ ձեռք է բերվել նոտագրված մասնագիտական գրականություն:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գրքերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորավորելով գրադարանների համակազմերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու հատկանշել, որ գրքային նոր ֆոնդի համալրման այս տարվա ծավալներն իսկապես աննախադեպ են:
-Համայնքային բոլոր գրադարանների ջեռուցումը, նորոգումն ու նոր գույքով համալրումը վերջին տարիների մեր կաևոր ձեռքբերումներից են, ինչն էապես նպաստել է այցելուների թվի աճին: Սրան զուգահեռ 2012 թվականից գրադարաններում հատուկ ուշադրություն է դարձվում գրքային ֆոնդի համալրմանը: Մինչ օրս համայնքային գրադարանները համալրվել են 60 հազար կտոր գրականությամբ: Այս տարվա ծրագիրն իր ծավալով աննախադեպ է: Նախատեսել ենք նաև գրադարանների թվային՝ տեսա և ձայնախտասկավառակների տեսքով համալրում, ինչը կնպաստի թվայնացման գործընթացին և, իհարկե, մեծ ոգևորությամբ կընդունվի մեր ընթերցասեր հասարակության կողմից: Ուզում եմ առանձնահատուկ նշեմ, որ Երևանի և Արցախի մայրաքաղաքի միջև համագործակցության շրջանակում նոր գրականությամբ կհամալրվեն նաև Երևանի քույր քաղաք հանդիսացող Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային և Թումանյանի անվան գրադարանները,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և նոր գրականություն ունենալը կարևոր սկզբունք է ընթերցասերների ներգրավման համար:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0