a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

«Դասական է գրում, բայց մոդեռնի զգացողությունը չի պակասում»

K8JMGzBysFG8dqKQsysqwmfoqB

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ ԱՐԱ ԱԼՈՅԱՆԻ «Մի լուսացիր», «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծական գրքերի շնորհանդեսը:

irates.am-ի հտ զրույցում Արա Ալոյանն ասաց, որ 2014-ին լույս տեսած ժողովածուներն ընդգրկում են վերջին տասը տարիների ստեղծագործությունները և առանձնանում են իր անդրանիկ` «Լույս դառնալուց առաջ» ժողովածուում ընդգրկված գործերից.«Ավելի շատ կենսագրական տարրեր ունեն, տառապանքի, խնդումների, իմ վայրիվերումների, կյանքի ընթացքի արգասիքն են և առավել հասուն գործեր են: Առաջին գրքում իմ գրական թոթովանքներն են զետեղված»:
2014 թվականը բանաստեղծի համար արգասաբեր է եղել, նաև խորհրդանշական: Գրքերը գոյավորվել են 33 տարեկանում`Նազովրեցու երկնային տարիքում, ինչը պատկերավոր իմաստով` խաչելության, հարության խորհրդանիշ է: Բանաստեղծը նշեց նաև, որ «Ոտնահետքեր ջրաներկովը» աստվածախոսական բնույթ ունի, «Մի լուսացիր» գիրքը` քնարական:

Մանրամասները՝ Irates.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0