a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը

MinDiaspora_book_presentation

Ապրիլի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես է եկելՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարևորելով ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գրքի ծնունդը՝ նշել է.

-Մեր սիրելի Անահիտի պապիկը դաժան ճակատագիր է ունեցել շատ ու շատ հայերի նման, որովհետև թուրքը որոշել էր ջնջել հայերին, թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Ճակատագրի բերումով գրքի հերոսին հաջողվում է փախչել, փրկվել, ապաստան գտնել Սիրիայում: Պետք է երախտապարտ լինենք արաբ ժողովրդին, որ օգնեց մեր հայրենակիցներին շտկել մեջքը, նաև՝ աշխարհասփյուռ դառնալ, արմատներ ձգել: Հայ ժողովրդի հիմնական նպատակը, մեր պապերի երազանքը՝ երեխաներին կրթելը, իրականություն դարձավ: Վկայությունն այսօրվա հզոր համայնքներն են Սփյուռքում, գրագետ, կրթված սերունդը: Այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեր այսօրվա հյուրն է, որի երակներում հայկական արյուն է հոսում: Լսելով պապի պատմությունները, ընթերցելով նրա արաբական օրագրերը՝ հեղինակը հետաքրքրվել է անցյալի իրողություններով, գտել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, համադրել է դրանք այսօր Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, յուրացրել ու շարադրել է իրեն հատուկ լրագրողական  ոճով: Գիրքն արժեքավոր է, քանի որ գրվել է ոչ հայկական ազգանունով հեղինակի կողմից, որի մեջ արթնացել են հայկական արմատները, արժեքավոր է, քանի որ գրվել է անգլերենով և որ՝ պատմական հիշողություն է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս գրքի ծննդյան առթիվ»:

Գրքի հեղինակը նշել է.

-Ինձ համար մեծ պատիվ է գիրքս առաջին անգամ ներկայացնել Հայաստանում, կիսել տպավորություններս պապիկիս հիշողությունների մասին: Վերջին դեպքերը Սիրիայում և Իրաքում կարծես կապող օղակ էին անցյալի և ներկայի միջև: Ես նորից վերապրեցի այդ հիշողությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը ամերիկացի լրագրող, գրող Դոուն Անահիտ ՄակՔինին պարգևատրել է նախարարության «Երախտագիտության» մեդալով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0