a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/05/2015

«Դրսի» հրատարակիչները հետաքրքրված են ցեղասպանության թեմայով գրականությամբ

Photo-LFB-6-2

Հայ գրականության հիմնադրամը 2011թ-ից իրականացնում է գրահրատարակչական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: Վերջերս 120 երկրից 25.000 մասնակիցների թվում հիմնադրամը մասնակցեց Ֆրանկֆուրտից հետո մեծությամբ երկրորդ՝ Լոնդոնի միջազգային գրքի ցուցահանդեսին: Հիմնադրամը ներկայացրել է մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող նպատակային թարգմանության աջակցման ծրագիրը:  Հիմնադրամի գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը նշեց, որ իրենց նպատակն էր այս տարի ցուցահանդեսին ներկայացնել Հայոց ցեղասպանությանն առնչվող գրականություն եւ արտերկրյա հրատարակիչներին աջակցել՝ այդ թեմայով գրքերի հրատարակման գործում: Հայկական տաղավարի ներկայությունն ապահովել էին մշակույթի նախարարությունը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Տաղավարում ցուցահանդեսի օրերին ներկա էին հայազգի գրողներ եւ հրատարակիչներ Սփյուռքից, այդ թվում՝ Ջորջ Ջրջյանը՝ Մեծ Բրիտանիայից, Ամերիկահայ գրողների ընկերակցության նախագահ Դուգլաս Քալաջյանը, բրիտանական «Կոմիտաս» հրատարակչության ներկայացուցիչ Նուրիցա Մաթոսյանը եւ ուրիշներ:
Արեւիկ Աշխարոյանը հայտնեց, որ մինչ Լոնդոն մեկնելը ձեռք էր բերվել արտերկրյա հրատարակիչների եւ գործակալների հետ 50 հանդիպման պայմանավորվածություն, իսկ տեղում դրանք ավելացել են եւս մի քանի տասնյակով: «Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից ժամանած հրատարակիչները հանդիպման ժամանակ ներկայացնում էին ցեղասպանության թեմայով գրքեր՝ թե՛ գեղարվեստական, թե՛ փաստագրական: Օրինակ, թուրքական EVRENSEL հրատարակչությունը ապրիլյան համարը (լուսանկարում) ամբողջությամբ նվիրել էր Հայոց ցեղասպանությանը»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Փոխանցելով վերջին շրջանում տարածված այն միտքը, թե սփյուռքում այսօր երիտասարդ սերունդը այլեւս հայերեն չի խոսում, առավել եւս՝ արեւելահայերեն չի կարդում, եւ Հայաստանում էլ արեւմտահայերեն չեն կարդում, տիկին Աշխարոյանը ասաց, որ դա ամենացավոտ հարցն է․

«Գրականության ոլորտում կտրված է կապը հայրենիքի եւ սփյուռքի միջեւ: Այո, մտահոգություն կա, որ եւս մի քանի տարի՝ եւ սփյուռքահայերը ընդհանրապես հայերեն չեն խոսի, առավել եւս՝ գրի ու կարդա»,- հայտնեց տիկին Աշխարոյանը:

Մանրամասները՝  Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0