a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երևանում էլ այսօր դպրոցներում դասավանդում են գրականության ուսուցիչներ, որ ծանոթ չեն ժամանակակից գրականությանը»

8118792494_1cc005d169_b

Ճանաչո՞ւմ ենք մեր կողքին ապրող գրողին: Եթե դուրս գանք փողոց ու նման հարցում անցկացնենք,  պատասխանները դժվար թե հուսադրող լինեն: Բայց չի կարելի  ասել, թե ժամանակակից գրողները ստվերում են մնում: Գրական կյանքը մայրաքաղաքում աշխուժացել է: Գրական տարատեսակ միջոցառումների, մրցույթների պակաս չենք ունենում: Գրականագետները փաստում են, որ ունենք ներկայանալի գրականություն: Ընթերցասերները հետաքրքվում են ժամանակակից գրողներով: Կան հայտնի, սիրված անուններ:

Իսկ հասնո՞ւմ է ժամանակակից գրականությունը մարզեր: Գրական անցուդարձին, գրողների հետ հանդիպումներին  անհաղորդ չի՞ մնում արդյոք մարզերի ընթերցասեր, գրասեր հասարակությունը:

«Անտարես» հրատարկչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 4-5 տարի առաջ գրողների միությունում ստեղծվել էր հատուկ բաժանմունք, անգամ տրամադրում էին տրանսպորտային միջոցներ, որ գրողները պարբերաբար մարզեր այցելեն: Հետագայում այդ ծրագիրը փակվեց:  Մարզերի ընթերցասերների հետ հիմնականում հանդիպում են տվյալ մարզը ներկայացնող գրողները: Սակայն գրաքննադատը նկատում է, որ համացանցը, կարելի է ասել, ջնջել է սահմանները:  Էական չէ` մայրաքաղաքի՞ բնակիչ ես, թե՞ մարզի, շփումը դարձել է հնարավոր, և պարտադիր չէ կիլոմետրեր հաղթահարել: Ավելին` մարզերում ուշի ուշով հետևում են գրական ընթացքին:  «Անտարես» հոլդինգի և «Գրանիշ» գրական ակումբի հայտարարած «Արձակ» մրցույթին միայն այս տարի տասնյակ հայտեր են ներկայացրել մարզերից (Արմինե Պետրոսյանը` Գավառից, Ռազմիկ Գրիգորյանը` Արթիկից, Նելլի Բրագինան` Սևանից և այլք):

Մի առիթով Արքմենիկ Նիկողոսյանը նշել էր, որ  մարզերի գրականության ուսուցիչներից շատերը ծանոթ չեն ժամանակակից գրականությունը: «Շարունակում եմ պնդել,  բայց չեմ ուզում հարցին նայել  մարզերի կամ գյուղական համայնքների մակարդակով,-  ասաց Ա. Նիկողոսյանը:-Երևանում էլ այսօր դպրոցներում դասավանդում են գրականության ուսուցիչներ, որ ծանոթ չեն ժամանակակից գրականությանը: Խնդիրը պետք է դիտարկենք ոչ թե գյուղի կամ քաղաքի բնակչության տեսանկյունից, այլ ցանկության, մոտիվացիայի: Քաղաքացին ավելի մեծ հնարավորութուն ունի,  բայց  հավատացե’ք, գյուղի բնակիչը փորձում է օգտվել աշխարհի, մեծ գրականության, մշակույթի հետ կապող ամենաչնչին հնարավարությունից»:

«Գյուղերում ծնվում են գրողներ» հարցին ի պատասխան գրաքննադատը նկատեց. «Գրողները հենց գյուղերում են ծնվում»:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0