a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում ստեղվել է էկո-գրադարան

IMG_7035

Ավելի քան 70 տարի  գործող գիտաբժշկական գրադարանում  կա կես միլիոն միավորից ավել կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու:  Գրադարոնում կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր:

Հայկական ամենախոշոր բժշկական տեղեկատվական կենտրոնը՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, սկսել է գործել նաև էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատվել է, այգի է ստեղծել, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ են տեղադրվել, ինչպես նաև  Էկո-գրադարանին տրամադրվել է նաև արտոնագրված ծրագրով ներբեռնված և համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ: Իսկ այս ամենի համար ընկերությունը ներդրել է  շուրջ 2 մլն դրամ:

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի խոսքով, բացցօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր և ամսագրեր:

– Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է Աննա Շիրինյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0