a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/06/2015

Զավեն Բոյաջյանի թարգմանած «Վարդի անունը» կրքեր է բորբոքել

Culture.AM Zaven_Boyajyan

ՀՀ նախագահի մրցանակը գրականության բնագավառում 2014թ. որոշակի փոփոխության է ենթարկվել: Բացի գեղարվեստական ստեղծագործություններից, այս անվանակարգում կարող են առաջադրվել նաեւ գեղարվեստական թարգմանությունները: Օրերս ՀՀ նախագահի մրցանակ շնորհվեց Զավեն Բոյաջյանին՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» թարգմանության համար: Ինչպես եւ սպասվում էր, եղան դժգոհություններ, նաեւ մասնագետների կողմից, թե չի կարելի գրականության եւ թարգմանության ոլորտում ընդամենը մեկ մրցանակ շնորհել, դրանք պետք է տարանջատել: Մասնագետների կարծիքները լսելու նպատակով «Առավոտ»-ը զրույցի  էր հրավիրել գրականագետներ Հասմիկ Հակոբյանին եւ Արքմենիկ Նիկողոսյանին: «ՀՀ նախագահի մրցանակը իր կարեւորությամբ, արժեքային նշանակությամբ ակտիվ գործոն պետք է հանդիսանա գրականության խրախուսմանը եւ տարածմանը, գրական երկի հանրայնացմանը, հասարակության ուշադրությունը բեւեռի այս կամ այն ստեղծագործության վրա:  Եվ այս համապատկերում, երբ որոշվում է մրցանակը հանձնել թարգմանությանը, թեկուզ ամենալավագույնին, այն կորցնում է իր բուն առաքելությունը: Տպավորություն է ստեղծվում, թե մենք այսօր չունենք լուրջ գրականություն, որը կարող է հայտ ներկայացնել պետական մրցանակ ստանալու,- ասել է Հասմիկ Հակոբյանը, հետո էլ հավելել,- հարցի մեկ այլ կողմն է մրցանակի գործոնի ոչ ճիշտ օգտագործումը: Շատ հաճախ հասարակության լայն զանգվածներին այն պարզապես չի ներկայացվում, նրա գեղարվեստական արժանիքներին ոչ ոք չի անդրադառնում, անգամ մրցանակը շնորհող հանձնաժողովի անդամները»: 

Ավելին՝  Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0