a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

Զոյա Փիրզադի չնչին, աննշան թվացող մանրուքների մեծ աշխարհը

Culture.am Zoya

Բանասեր, թարգմանիչ, լրագրող Գևորգ Ասատրյանի թագմանությամբ լույս է տեսել իրանահայ անվանի գրող Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն:

 «Հայերն այսօր»-ը թարգմանչի հետ զրույցում ներկայացնում է հեղինակին՝ անդրադառնալով նաև գրողի ստեղծագործություններին:

 -Պարոն Ասատրյան, մեր հայրենակից Զոյա Փիրզադը հայտնի անուն է Իրանում և նրա սահմաններից դուրս, սակայն նրան, նրա գրականությունը հայրենիքում կարծես ճանաչողները քիչ են…

-Իրավացի եք, բայց ինչպե՞ս ճանաչեն, եթե հայերեն չի թարգմանվել, չի տպագրվել: Թեև մեր գրական աշխարհում նրա անունը՝ որպես հանրահայտ գրողի, շատերն արդեն գիտեն: Առանց դույզն-ինչ չափազանցման կարող եմ ասել, որ Զոյա Փիրզադը Իրանի ժամանակից գրականության այցեքարտն է Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում: Եթե իրանական արձակն այսօր փնտրված «արտադրանք»է երկրի սահմաններից դուրս, ինչպես ասենք, իրանական կինոն, ապա նաև շնորհիվ մեր տաղանդաշատ հայրենակցի: Նա Իրանում դասական գրողի համարում ունի, և պատահական չէ, որ նրա ստեղծագործությունները գրեթե առանց բացառության  ունենում են բազմաթիվ հրատարակություններ: Օրինակ, հեղինակի «Լույսերը ես կհանգցնեմ» վեպը օրերս Իրանում հիսուներեքերորդ հրատարակությունն ունեցավ հայաստանյան չափանիշներով՝ անհավանական մի թիվ: Մի այլ՝ ավելի տպավորիչ վիճակագրություն ներկայացնեմ. արձակագիր Զոյա Փիրզադի գրքերն իրենց տպաքանակով Իրանի Իսլամական Հանրապետությունում զիջում են թերևս միայն Ղուրանին՝ սուրբ գրքին, և պարսկական պոեզիայի արքային՝ Հաֆեզին:

Ավելին՝ Hayernaysor.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0