a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ապագա բժիշկներին արդեն հասանելի է Էլեկտրոնային գրադարանը

ebooks

«Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցառումների շրջանակում ուսանողներին ներկայացվեց «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը: Այսուհետև մեր համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել:

Ծրագրի համակարգող Զավեն Քոլոյանը ներկայացնելով էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները՝ նշեց, որ որպես ԵՊԲՀ շրջանավարտ ուրախ է, որ հարազատ բուհի զարգացման վեկտորն ուղղված է դեպի թվայնացում:

Նշենք, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար կարող եք գրել info@ysmubooks.am հասցեով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0